ԱԱԾ-ն վերջին 100 օրվա ընթացքում պետբյուջե է վերականգնել 2017-ի ցուցանիշից 8-9 անգամ ավելի գումար  

Armenpress 13:03, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը վերջին 100 օրում գրանցել է մեծ ձեռքբերումներ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Իմ ղեկավարած կառույցը մեծ ձեռքբերումներ է ունեցել: Այս 100 օրվա ընթացքում պետբյուջե վերականգնված գումարի չափը 8-9 անգամ գերազանցում է ամբողջ 2017 թվականին վերականգնվածի չափը»,- ասաց ԱԱԾ տնօրենը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Վանեցյանը, միաժամանակ, հրաժարվեց անդրադառնալ ԱԱԾ-ի նախկին գործունեությանը և նշեց, որ կարող է խոսել միայն 2018-ի մայիսի 10-ից սկսած գործունեության մասին: «Ես քաղաքական գործիչ չեմ և քաղաքական հայտարարություններ առհասարակ չեմ անում»,- ընդգծեց նա:

Հարցին, թե ինչով է պայմանավորված ԱԱԾ-ի արդյունավետ աշխատանքը՝ Աթուր Վանեցյանը պատասխանեց՝ նոր աշխատանքով, վարչապետի և նոր կառավարության մոտեցումներով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am