Էրդողանը և Մերկելը քննարկել են  տնտեսական հարաբերությունները

Armenpress 20:51, 15 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 15-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների հարաբերությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին  հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:

Անգելա Մերկելը ընդգծել է Թուրքիայի տնտեսության կարևորությունը Գերմանիայի համար:

«Այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը և Մերկելը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածարջանային հարցերը,  նախ և առաջ, Սիրիայում ստեղծված իրավիճակը: Երկու ղեկավարները անդրադարձել են նաև սեպտեմբերին մեր նախագահի առաջիկա այցին Բեռլին: Նրանք պայմանավորվել են Թուրքիայի և Գերմանիայի ֆինանսների նախարարների հանդիպում կազմակերպելու մասին, որը կկայանա առաջիկա օրերին: Հեռախոսազրույցի ընթացքում Մերկելը ընդգծել է, որ  Թուրքիայի ուժեղ տնտեսությունը կարևոր է Գերմանիայի համար»,- գործակալությանը տեղեկացրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի զրուցակիցը:   

Նա հավելել է, որ երկրի ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունը Թուրքիայի և Գերմանիայի միջև համագործակցության ամրապնդմանը  և պայմանավորվել են կատարել փոխադարձ այցեր:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am