Թուրքիայում դատարանը հրաժարվեց տնային կալանքից ազատել պաստոր Բրանսոնին. HabertՖrk

Armenpress 12:53, 15 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանն օգոստոսի 15-ին հրաժարվել Է տնային կալանքից ազատել ահաբեկիչներին օժանդակելու մեղադրանքով ձերբակալված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է HabertՖrk հեռուստաալիքը: Բրանսոնի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրտը օգոստոսի 14-ին համապատասխան բողոքարկում Էր ներկայացրել: Դա պաստորի ձերբակալման դատավճռի գանգատարկման արդեն երկրորդ փորձն Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am