1000х90.jpg (78 KB)

Հովտաշենում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն  

Armenpress 12:51, 15 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը տեղի կունենա ընթացիկ տարվա հոկտեմբերի 21-ին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 16-ի նիստի օրակարգում:

Հովտաշեն համայնքի  ղեկավար Արթուր Մկրտչյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Նա 2018 թվականի հունիսի 29-ին հրաժարական է ներկայացրել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2018 թվականի հոկտեմբերի 21-ը: Արարատի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է այդ օրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am