1000х90.jpg (78 KB)

ԵՄ-ն Ադրբեջանից պահանջել Է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին

Armenpress 12:00, 15 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովին հինգ տարվա բանտարկությունից հետո պայմանական ազատ արձակելու Շեքիի վերաքննիչ դատարանի վճիռը երկար սպասված քայլ Է, հայտարարել Է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրամիությունը Եվրոպայի խորհրդի հետ մեկտեղ ուշադրությամբ հետեւում Է Մամեդովի գործին: Սպասվում Է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները լիովին կկատարվեն»,- ասված Է օգոստոսի 14-ի երեկոյան Բրյուսելում տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ:

Դրանում նշված Է, թե Եվրամիությունը հույս ունի, որ «Ադրբեջանի՝ որպես ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ-ի անդամի միջազգային պարտավորություններին համապատասխան, անվերապահորեն ազատ կարձակվեն եւ կարդարացվեն բոլոր նրանք, ովքեր ներկայում գտնվում են կալանքի տակ կամ տեղաշարժման սահմանափակումների են ենթարկված քաղաքական դրդապատճառներով»:

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Ադրբեջանի Գերագույն դատարանը վճիռ Է կայացրել Մամեդովի գործը, որը դատապարտված Է յոթ տարով, վերադարձնել Շեքիի վերաքննիչ դատարանի քննությանը: Օգոստոսի 13-ին հայտնել Էին, որ նա ազատ Է արձակվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am