«Փյունիկ»-ը մեկնել է Թել Ավիվ

Armenpress 11:38, 15 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ը մեկնել է Թել Ավիվ, որտեղ օգոստոսի 16-ին Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում ուժերը կչափի տեղի «Մաքքաբի» ակումբի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Առաջին խաղում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում գոլազուրկ ոչ ոքի արդյունքով ավարտեց «Մաքքաբի»-ի հետ հանդիպումը և հաջորդ փուլ դուրս գալու իրական շանսեր է պահպանում:

«Մաքքաբի»-«Փյունիկ» հանդիպումը տեղի կունենան օգոստոսի 16-ին, Երևանի ժամանակով ժամը 21:30-ին: Հանդիպումը կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

 

  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am