1000х90.jpg (78 KB)

Աֆղանստանում առնվազն 45 զինվորական Է զոհվել թալիբների հարձակման հետեւանքով

Armenpress 10:33, 15 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում անվտանգության ուժերի առնվազն 45 աշխատակից Է սպանվել Բաղլանի նահանգում (երկրի հյուսիսարեւմտյան մաս) ռազմաբազայի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին իր Twitter-ում հայտնել Է TOLOnews հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանության մի աղբյուրի: Նրա տվյալներով՝ գրոհի թիրախում եղել են զինծառայողներն ու ոստիկանության աշխատակիցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am