1000х90.jpg (78 KB)

Ոստիկանները բացահայտել են Աբովյանում կատարված կողոպուտը

Armenpress 19:21, 14 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դեպքը հուլիսի 26-ին էր կատարվել` Աբովյանում: Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Քանաքեռի փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ տնից գողացել են պայուսակն ու դիմել փախուստի: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օպերատիվ խումբը մեկնեց Քանաքեռի փողոց, պարզվեց` կատարվածը ոչ թե գողություն, այլ կողոպուտ է: Նույն օրը, ժ.10.30-ի սահմաններում, անհայտ անձը բնակարանի ննջասենյակից բացահայտ հափշտակել էր կնոջ պայուսակը, որի մեջ եղել էր դրամապանակ, փող, բանալի ու բանկային քարտ:

Օգոստոսի 13-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Կոտայքի բաժինների քրեական հետախույզների համատեղ միջոցառումների շնորհիվ կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին է բերման ենթարկվել Աբովյանի Նաիրյան փողոցի բնակիչ Գրիգորի Ս.-ն : Հանգամանքները պարզվում են: Գրիգորի Ս.-ն ձերբակալվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am