Իսրայելի ֆիննախը եւ հեռարձակման կորպորացիան համաձայնության են եկել «Եվրատեսիլ»-ի համար գրավի շուրջ. The Jerusalem Post

Armenpress 17:53, 14 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ֆինանսների նախարարությունը եւ երկրի Kan հանրային հեռարձակման կորպորացիան համաձայնության են եկել «Եվրատեսիլ-2019»-ի անցկացման համար որպես երաշխիքային մուծում Եվրոպական հեռարձակման միությանը (EBU) 12 մլն եվրոյի վճարման հարցի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 14-ին հայտնել Է The Jerusalem Post թերթը, որի տվյալներով այդ գումարը կարող Է եվրոպացիներին փոխանցվել արդեն օգոստոսի 14-ին՝ այն օրը, երբ լրանում Է երկրում «Եվրատեսիլ»-ի անցկացման համար անհրաժեշտ գրավի մուծման՝ EBU-ի հատկացրած ժամկետը:Հրատարակության տվյալներով՝ ֆիննախը թույլատրել Է Kan-ին վարկ վերցնել դեպոզիտի վճարման համար: Գործարքի պայմանների համաձայն՝ կառավարությունը Kan-ի փոխարեն կվճարի վարկը այն դեպքում, եթե կորպորացիան «չնախատեսված հանգամանքների պատճառով» չկարողանա այն վերադարձնել:՝ Ավելի վաղ Թել Ավիվի քաղաքագլուխ Ռոն Հուլդային «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ֆինանսավորման հարցի լուծման շրջանակներում հայտարարել Է, որ քաղաքի մունիցիպալիտետը պատրաստ Է հարթակ տրամադրել դրա անցկացման համար եւ անվճար հատկացնել դահլիճներ: Կառավարության դիրքորոշման խիստ քննադատությամբ Է հանդես եկել խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Ցիպի Լիվնին: Վարչապետ Բենիամին Նաթանյահուին հղած դիմումի մեջ նա վերջինիս կշտամբել Է «Կան» հանրային հեռարձակման ազգային կորպորացիայի հետ «մանրախնդիր քաղաքական խմբակայնության» մեջ, որն Իսրայելում երգի միջոցառման կազմակերպիչն Է: Իր հերթին, հանրային հեռարձակման կորպորացիայի խորհրդի ղեկավար Գիլ Օմերը հայտարարել Է, որ EBU-ի ղեկավարությունն այս պահին շարունակում Է աշխատել «Կանի» հետ, սակայն եթե անհրաժեշտ ֆինանսավորումը չգտնվի, եվրոպացիները պատրաստ են ամեն պահի տեղափոխելու մրցույթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am