Բրիտանական խորհրդարանի մոտ մարդկանց վրաերթի ենթարկելը որակվել Է որպես ահաբեկչական գործողություն

Armenpress 17:50, 14 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական խորհրդարանի մոտ մարդկանց վրաերթի ենթարկելը կանխամտածված գործողության Է նմանվում, վարորդը հրաժարվում Է համագործակցել քննիչների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի14-ին Լոնդոնի ոստիկանության կենտրոնակայանի մոտ հայտարարել Է Սքոթլենդ-Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Յարդա Նիլ Բասուն: «Դա նման Է կանխամտածված գործողության՝ դրա կատարման եղանակը եւ ընտրված խորհրդանշական վայրը: Մենք այն որակում ենք որպես ահաբեկչական գործողություն»,-ասել Է նա:Բասուն նաեւ տեղեկացրել Է, որ վարորդի ինքնությունը, որը օգոստոսի 14-ին մարդկանց վրաերթի Է ենթարկել Լոնդոնում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատերի մոտ, դեռեւս պարզված չԷ: «Այժմ մեր հիմնական խնդիրն Է՝ պաշտոնապես պարզել կասկածյալի ինքնությունը եւ հասկանալ նրա դրդապատճառները, եթե դա մեզ հաջողվի: Ներկայում նա չի համագործակցում քննիչների հետ»,-նշել Է նա:Ford Fiesta մակնիշի արծաթագույն մարդատար ավտոմեքենան օգոստոսի 14-ի առավոտյան մխրճվել Է Միացյալ Թագավորության խորհրդարանի շենքի մերձակաի արգելապատնեշի մեջ՝ նախապես տապալելով մի հեծանվորդի եւ հետիոտնի: Արդյունքում՝ կյանքի համար սպառնալիք չներկայացնող վնասվածքներով հոսպիտալացվել Է երկու մարդ, նրանցից մեկն ավելի ուշ դուրս Է գրվել: Երրորդ տուժածին օգնություն Է ցուցաբերվել միջադեպի վայրում, նրան հոսպիտալացնելու կարիք չի եղել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am