Նոր Հաճնի ադամանդի գործարանի մոտ դի է հայտնաբերվել

Armenpress 10:30, 14 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությունը օգոստոսի 13-ին, ժամը 15:10-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի ադամանդի գործարանի մոտակայքում՝ ջրանցքի մեջ, դի է հայտնաբերվել:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ լրատվական կայքից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Արզնի ՀԷԿ-ի ջրավազանում հայտնաբերվել է Ն. Ի.-ի (ծնված՝1935թ.) դին:

Փրկարարները ջրավազանից դուրս են բերել քաղաքացու դին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am