1000х90.jpg (78 KB)

Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհի զոհերի թիվը հասել Է յոթի

Armenpress 10:07, 14 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի տարածքում մոլեգնող բնական հրդեհից զոհվածների թիվը հասել Է յոթի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է San Francisco Chronicle թերթը՝ վկայակոչելով հրշեջներին:

Ավելի վաղ հաղորդվել Էր վեց զոհվածների մասին, եւս յոթ մարդ անհայտ կորած Է համարվում: Հրշեջ ծառայության տվյալներով՝ հրշեջներից մեկը մահացել Է օգոստոսի 13-ին Սան Ֆրանցիսկոյի հյուսիսի Մենդոսինոյի օկրուգի շրջանում: Մենդոսինոյի օկրուգում հրդեհն ամենաընդգրկունն Է դարձել Կալիֆոռնիայի նահանգի պատմության մեջ: Այն ճարակել Է ավելի քան 283 հազար ակր (մոտավորապես 114,5 հազար հեկտար) տարածք: Նշվում Է, որ հրդեհի մարմանը մասնակցում Է հրշեջ ծառայության շուրջ չորս հազար աշխատակից:

ԱՄՆ-ի ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնը հայտնել Է, որ երկրում մոլեգնում Է 110 անտառային հրդեհ 15 նահանգներում, բռնկումների մեծ մասը երկրի հյուսիս-արեւմուտքում Է եւ Ալյասկայի նահանգում: 2018 թվականին ԱՄՆ-ում անտառային հրդեհների տարածքն արդեն կազմում Է մոտավորապես 23 հազար քառակուսի կիլոմետր, բռնկումների թիվը տարեսկզբից գերազանցել Է 40 հազարը: Կալիֆոռնիայի տարածքում մոլեգնում Է ինը հրդեհ, որոնց տարածմանը նպաստում Է չոր ու քամոտ եղանակը: Նահանգում արտակարգ դրություն Է հայտարարված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am