1000х90.jpg (78 KB)

Կոտայքի մարզպետի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել

Armenpress 10:04, 14 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետի 2018թ.-ի հունիսի 25-ի N155-Ա որոշման հիման վրա ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան N 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2018թ.-ի հունիսի 25-29-ը ներառյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքներով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ 2018թ.-ի հուլիսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում է ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու և օրինական կարգով ընթացքը լուծելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունից, մարզպետի հաղորդման հիման վրա ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննությունն ընթացքի մեջ է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am