Անկարան ցանկանում Է նորմալացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ. Թուրքիայի ԱԳ նախարար


ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան հանդես Է գալիս թուրք-ամերիկյան հարաբերությունների նորմալացման օգտին, բայց Վաշինգտոնի ճնշումը նրա վրա անընդունելի Է եւ արդյունք չի տա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:

«Վերջին ժամանակներս ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները հասել են անցանկալի կետի: Նա ոչ մի քայլ չի արել FETO (ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության, ԱՄՆ-ից որի հանձնմանը ձգտում Է հասնել Թուրքիան – խմբ.) ուղղությամբ, թեեւ մենք նրան ենք հանձնել բոլոր փաստաթղթերը: Մենք սպասում ենք, որ հարաբերությունները կառողջանան: Սպառնալիքներով եւ պատժամիջոցներով Թուրքիայից ոչ ոք ոչնչի չի հասնի: Մենք հանդես ենք գաիս հաշտության օգտին, բայց ըստ որում չպետք Է ճնշում լինի, անհրաժեշտ Է նստել բանակցությունների սեղանի շուրջը եւ հարգանքով վերաբերվել միմյանց»,- հայտարարել Է Չավուշօղլուն՝ Անկարայում ելույթ ունենալով թուրք դիվանագետների խորհրդաժողովում:

Նա ԱՄՆ-ի ղեկավարությանը մեղադրել Է այն բանի համար, որ նրա գործողությունները խաթարում են Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերությունը եւ դաշնակցությունը: «Նրանք փորձում են իրենց ներքաղաքական խնդիրները լուծել Թուրքիայի հաշվին»,- հավելել Է Չավուշօղլուն:

Վաշինգտոնը պատժամիջոցների է դիմել Անկարայի հանդեպ՝ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին Թուրքիայում ազատազրկելու համար: Օգոստոսի 1-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդեպ, իսկ օգոստոսի 10-ին ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց Թուրքիայից ներմուծվող մետաղի ու ալյումինի մաքսատուրքերը կրկնապատկելու մասին: Ամերիկացի հոգևորականին Թուրքիայում ազատազրկելու պատճառով ԱՄՆ-ի վերջին օրերի Անկարայի հանդեպ կոշտ քաղաքականության պատճառով թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է, ապրանքների գները սկսել են բարձրանալ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am