1000х90.jpg (78 KB)

Ախթալայի եկեղեցում ղողանջել է ուկրաինահայ բարերարների նվիրած զանգը

Armenpress 12:48, 13 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, օգոստոսի 12-ին, երկարամյա դադարից հետո՝ զանգը ղողանջել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net կայքը, այս մասին տեղեկացրել է Տեր Հեթում քահանա Թարվերդյանը:

Քահանան օրն անվանել է պատմական և շնորհակալություն է հայտնել Պետրոսյան և Մկրտչյան ընտանիքներին, ինչպես նաև Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանին և նրա տեղակալ Դավիթ Մկրտչյանին:

Ուկրաինահայ մեկենասները 2017 թվականի աշնանը Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն նվիրել են հնագույն զանգ:

Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանքներ է իրականացնում ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am