Դոլարի փոխարժեքը 2016 թվականի ապրիլից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 68 ռուբլու նշագիծը

Armenpress 12:04, 13 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 13-ին Մոսկվայի բորսայի բացումից հետո դոլարի փոխարժեքն ավելացել Է 94 կոպեկով եւ հասել 68,66 ռուբլու՝ 68 ռուբլու նշագիծը գերազանցելով 2016 թվականի ապրիլից ի վեր առաջին անգամ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Եվրոյի փոխարժեքը սակարկությունների սկսվելուց հետո ավելացել Է 90 կոպեկով եւ կազմել 78,15 ռուբլի: Վերջին անգամ եվրոպական արժույթը 78 ռուբլուց բարձր Է եղել 2018 թվականի ապրիլի 11-ին: Ռուբլին լուրջ ճնշման տակ Է մի քանի օր շարունակ: Օգոստոսի 10-ին դոլարը գերազանցեց 67 ռուբլու հոգեբանորեն կարեւոր նշագիծը:Վեջին օրերին արժութային շուկայի անկայունությունը եւ ռուբլու թուլացումը արձագանքն Է ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ նորություններին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am