Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով. կա տուժած

Armenpress 11:39, 13 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն  օգոստոսի 13-ին, ժամը 09:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 47 շենքի 13-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել արտահոսք գազի բալոնից` հրդեհի բռնկմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դ. Ա.-ին պատկանող բնակարանի փակ պատշգամբում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, որը մարվել է քաղաքացիների ուժերով:

Փրկարարները գազի բալոնը բնակարանից իջեցրել են շենքի բակ և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը:

Բնակիչ՝ Ա. Կ.-ն (ծնված՝ 1964 թ.), աջ ձեռքի հատվածում ստացել է այրվածքներ: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am