Ամերիկյան ռազմանավը՝ Tomahawk հրթիռներով, մտել Է Սեւ ծով

Armenpress 10:13, 13 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Carney հրթիռակիր Էսմինեցը՝ հանդերձված Tomahawk եւ Harpoon հրթիռներով, մտել Է Սեւ ծով: Նավն իրականացնում Է ծովում անվտանգության ապահովման եւ տարածաշրջանում դաշնակիցների ու գործընկերների նավատորմերի համատեղելիության ամրապնդման գործողություններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Carney Էսկադրոնային ականակիրն Arleigh Burke տիպի նավ Է: Այն հանդերձված Է Aegis հակահրթիռային պաշտպանության համակարգով, Tomahawk եւ Harpoon հրթիռներով, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության եւ ստորջրյա հայտնաբերման եւ գրոհի համակարգերով:

Մոնտրյոյի 1936 թվականի կոնվենցիայի դրույթների համաձայն՝ ոչսեւծովյան երկրների ռազմանավերը խաղաղ ժամանակ կարող են Սեւ ծովում գտնվել 21 օրից ոչ ավելի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am