Բուխարեստում հազարավոր մարդիկ են մասնակցել կառավարության դեմ բողոքի հանրահավաքին. Agerpres

Armenpress 09:59, 13 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուխարեսում օգոստոսի 12-ին ավելի քան 6 հազար բողոքավոր Էր դուրս եկել Վիկտորիայի հրապարակ հակակառավարական ցույցերի երրորդ օրը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Agerpres գործակալությունը:

Մասնակիցները պահանջել են ձախ կենտրոնամետ կառավարության հրաժարականը եւ վաղաժակետ ընտրություններ, ծածանում Էին Ռումինիայի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության դրոշներ: Հակակառավարական ցույցեր են անցկացվել նաեւ Ռումինիայի մյուս խոշոր քաղաքներում:

Բողոքի ցույցը Վիկտորիայի հրապարակում՝ նախարարների կաբինետի շենքի առջեւ, կազմակերպվում Է օգոստոսի 10-ից: Այդ օրը ժանդարմերիայի եւ ցուցարարների միջեւ բազմակի ընդհարումներից հետո իրավակարգի ուժերի կողմից հրապարակը մաքրվել Է արցունքաբեր գազով նռնակների եւ ջրանետիչի միջոցով: Ընդհարումների ընթացքում տուժել Է ավելի քան 450 մարդ, այդ թվում՝ 35 ժանդարմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am