Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով կան տուժածներ

Armenpress 09:54, 13 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն ութ մարդ Է տուժել Չինաստանի Յուննան հարավարեւմտյան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

5,0 մագնիտուդով երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Յուննանի նահանգի Յույսի քաղաքից (2,3 մլն բնակիչ) 30 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում, իսկ օջախը Տունխայ գավառում՝ 7 կմ խորության վրա: Սկզբնապես հաղորդվել Էր, որ տուժել Է միայն մեկ մարդ:

Սեյսմոլոգները տարբեր մագնիտուդի ավելի քան 120 հետցնցում են գրանցել: Առավել շատ տուժած Յույսի քաղաքում ավերվել են հարյուրավոր շնքեր, դրանցից շատերում ճեղքվածքներ են գոյացել: Շրջանների մի մասում խափանվել Է Էլեկտրամատակարարումը, քաղաքի փողոցներում կան վնասված ավտոմեքենաներ:

Փրկարարական աշխատանքները շարունակվում են, հրշեջները հավաքում են փլատակները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am