Մանչեսթերում հրաձգության հետևանքով 10 մարդ է տուժել

Armenpress 11:58, 12 Օգոստոս, 2018

Մանչեսթերում հրաձգության հետևանքով 10 մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած հրաձագության հետևանքով 10 մարդ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sky News հեռուստաընկերությունը, միջադեպը տեղի է ունեցել Մոս Սայդ շրջանում՝ քաղաքի հարավային հատվածում:

Դեպքի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացվում, ոստիկանությունը հարցաքննում է վկաների, ուսումնասիրում է տեսախցիկների ձայնագրությունները:

Ոստիկանության ղեկավար Դեբի Դուլին հայտնել է, որ հրաձգությունից մի քանի ժամ առաջ քաղաքի այդ հատվածում անցկացվել է Կարիբյան կառնավալը, ինչի արդյունքում փողոցները մարդաշատ են:

«Հիմա հիվանդանոցում է մի քանի մարդ տարբեր վնասվածքներով, սակայն, բարեբախտաբար, նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում»,- ասել է նա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am