1000х90.jpg (78 KB)

Ռոբերտ Հովհաննիսյանը Ռիգայի մրցաշարի միանձնյա առաջատարն է

Armenpress 22:52, 11 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայում շարունակվում է Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի երեք ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռիգայի մրցաշարում կայացան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները: Մանուէլ Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակներ տոնեցին, Սամվել Տեր-Սահակյանը՝ պարտություն կրեց:

8-րդ տուրից հետո մրցաշարի միանձնյա առաջատարը Ռոբերտ Հովհաննիսյանն է, ով ունի 7 միավոր: 6,5 միավոր ունի Մանուէլ Պետրոսյանը, ով 3-րդ տեղում է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am