Օգոստոսի 13-ի միջոցառումների անոնս
ԱՆՈՆՍ
13 օգոստոս, 2018
Ժամը
Վայրը
Միջոցառումներ
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի
ԱԺ
13:00-ին
ՀՀ Ազգային ժողովի այգում
տեղի է ունենալու «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ»-ի եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից պատրաստված «Անկախ Հայաստանի առաջին խորհրդարանները» տեղեկագրի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա են լինելու ՀՀ ԳԽ պատգամավորներ, ՀՀ ԱԺ գումարումների պատգամավորներ:
V
Մամուլի ակումբներ
11:30-ին
«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ)
տեղի կունենա «Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության» նախագահ Սերգեյ Գյոզալյանի ասուլիսը։ Թեման՝ 1.«Ո՞ր թեկնածուին են սատարելու տաքսու վարորդները Երևանի ավագանու ընտրություններին և ո՞ր կուսակցությանն են վստահում. Հարցման արդյունքներ։
2.Նոր զարգացումներ՝ տաքսիների լիցենազավորման նոր կարգի մշակման գործընթացում»։
12:00-ին
«Բլից ինֆո» մամուլի ակումբի
հյուրերն են «Ռիմա թրավել» ընկերության տնօրեն Ռիմա Խաչատրյանը և էքսկուրսավար Քնարիկ Միրզոյանը: Թեմա` Ներգնա և արտագնա տուրիզմի արդյունքներն ու հեռանկարները:
12:30-ին
«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ)
տեղի կունենա Արթուր Վարդանյանի կնոջ լիազորված անձ, իրավաբան Հայկազ Մակարյանի ասուլիսը։
Թեման՝ «Նորք -Մարաշի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գործի հետ կապված նոր բացահայտումներ, առողջական ծանր վիճակի մասին լռությունը, և իրականությունը նրա առաքելության մասին. Հայաստանում»:
13:00-ին
«Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե Բյուզնադի 3/1 (Երգի պետական թատրոնի հարևանությամբ, մանրամասները 098-50-93-50 հեռախոսահամարով)
տեղի կունենա թուրքագետ Հակոբ Չաքրյանի ասուլիսը: Թեմա՝ թուրք-ամերիկյան լարված հարաբերությւոնններն ու հավանական զարգացումները: Այս համատեքստում հավանական տարածաշրջանային խմորումները:
V
13:30-ին
«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ)
տեղի կունենա Եղեգիս համայնքի բնակիչների ասուլիսը։ Թեման՝ «Վարչապետի 100 օրվան ընդառաջ Եղեգիս խոշորացված համայնքում կրքերը մարելու փոխարեն նոր համաժողովրդական ընդվզում է հասունանում. Ինչո՞ւ և ինչ են ակնկալում բնակիչները պատկան մարմիններից և որ դեպքում կդադարեցնեն ակցիաները։ Զոհված ազատամարտիկի կնոջ սկանդալային հայտարարությունը»։ Բանախոսներն են՝ Տիգրան Եղոյան - ակտիվիստ, ֆերմեր, «Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն,
Նաիրի Դանիելյան - Եղեգիս համայնքի բնակիչ, Ջուլիա Քամալյան - Զոհված ազատամարտիկ՝ Պարույր Քամալյանի կինը