1000х90.jpg (78 KB)

Անկարան դիմակայելու է ԱՄՆ-ի կողմից եկող սպառնալիքներին. Էրդողան

Armenpress 17:09, 11 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դիմակայելու է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործի ֆոնին ԱՄՆ-ի կողմից եկող սպառնալիքներին: Վերջինս թուրքական իշխանությունների կողմից ձերբակալվել է 2016 թվականին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Մենք գործելու ենք համաձայն օրենքի, ինչ վերաբերում է իրենց սպառնալիքներին, ապա թող չնեղանան: Մենք կկանգնենք այն տեղում, որտեղ ընկել ենք, իմ ազգը կանգնած է իր ոտքերի վրա…: Դիմում եմ ԱՄՆ-ին, ափսոս, որ դուք փոխում եք ՆԱՏՕ-ի ձեր ռազմավարական գործընկերոջը ինչ-որ հոգևորականով»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի առաջնորդը ավելացրել է, որ Թուրքիային սպառնում են, սակայն իր ազգից դժվար է ստանալ որևէ բան այդ ճանապարհով:

Թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին շրջանում սրվել են, այդ թվում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործի պատճառով: Նախորդ շաբաթ ԱՄՆ արտաքին գերատեսչությունը թուրք որոշ պաշտոնյաների նկատմամբ՝ «մեղադրելով նրան մարդու իրավունքների լուրջ խախտումների համար»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am