1000х90.jpg (78 KB)

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հերքում է երկու հայերի սպանության մասին տեղեկատվությունը

Armenpress 15:30, 11 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հերքում է Վրաստանի Նինոծմինդա  մունիցիպալիտետի Սաթխա գյուղում երկու հայերի սպանության մասին լուրը: «Արմենպրես»-ի հարցման ի պատասխան Վրաստանում Հայաստանի դեսպանությունից պատասխանեցին.

«Դա ապատեղեկատվություն է, սպանվածները հայեր չեն, երկուն էլ ռուս են»:

Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ օգոստոսի 11-ին  Վրաստանի Նինոծմինդա  մունիցիպալիտետի Սաթխա գյուղում երկու հայ է սպանվել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am