Փողով ընտրություն առնողները պետք է ընդհանրապես դուրս մղվեն քաղաքականությունից․ Նիկոլ Փաշինյան

Armenpress 12:59, 11 Օգոստոս, 2018

ԻՋԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում բոլոր ընտրակաշառք բաժանողները բռնվելու և դատվելու են: Այս մասին Իջևանում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա շեշտեց, որ «փողով ընտրություն առնողները պետք է դուրս մղվեն քաղաքականությունից ընդհանրապես»։

«Փողով, մեկ կիլո բրնձով ընտրություն կատարելով՝ դուք թույլ եք տալիս, որ այդ մարդիկ ձեզ թալանեն։ Թույլ մի տվեք, որ ձեզ թալանեն։ Հետո էլ գնան այդ թալանած փողերը ծախսեն, որ Ֆեյսբուքում ֆեյքեր բացեն, որ իրենց պաշտպանեն, որովհետև կենդանի մարդ չկա, որ իրենց պաշտպանի»,-ասաց վարչապետը։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am