Հայաստանի Ֆուտբոլի Մ-19 հավաքականը պարտվեց Բելառուսի ընտրանուն

Armenpress 09:27, 11 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտություն կրեց ընկերական խաղու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացավ ընկերական հանդիպում Բելառուսի և Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականների միջև: Մեր թիմը 2:3 հաշվով զիջեց դաշտի տերերին: Հայաստանի Մ-19 հավաքականի կազմում գոլերի հեղինակներ դարձան Դիրան Արամ Բեբեքյանը և Մարտին Գրիգորյանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am