Կոլումբիան դուրս է գալիս Հարավամերիկյան ազգերի միությունից

Armenpress 21:48, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Կարլոս Օլմես Տրուխիլիոն օգոստոսի 11-ին հայտնել է, որ իր երկիրը դուրս կգա Հարավամերիկյան ազգերի միությունից, որը ժամանակին ստեղծվել էր Ամերիկյան պետությունների կազմակերպությանը (ԱՊԿ) հակակշիռ լինելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պետք է վերսկսել ԱՊԿ-ի աշխատանքները: Մենք կիրականացնենք սահմանների և միգրացիոն ոլորտի նոր քաղաքականություն, ակտիվ կիրականացնենք դրանք և դուրս կգանք Հարավամերիկյան ազգերի միությունից»,- Բոգոտայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Օլմեսը:

Հարավամերիկյան ազգերի միությունը տարածաշրջանային քաղաքական և տնտեսական կազմակերպություն է: Այն ստեղծվել է 2004թ.-ին` տարածաշրջանի երկու խոշոր ինտեգրացիոն միությունների` Հարավամերիկյան ընդհանուր շուկայի և Անդյան հանրակցության հիմքի վրա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am