Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածին տեղափոխել են «Արմենիա» ՀԲԿ

Armenpress 22:00, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Օգոստոսի 10-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Զոլաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդը՝ Մ. Թ., ծնված 1983թ․) և «ՎԱԶ-2107» (վարորդը՝ Վ. Մ., ծնված 1994թ․) մակնիշերի ավտոմեքենաները․ վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Մ. Մ.-ը (ծնված 1958թ․), Ս. Ջ.-ը (ծնված 1992թ․) Գ. (ծնված 2017թ․) և Ն. (ծնված 2016թ․) Թ.-երը հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ Մ․ Թ.-ը մահացել է։ Բժիշկները Մ․ Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության։ 

Փրկարարները Վ․ Մ.-ին դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Վ․ Մ.-ը հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ, այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am