Ոստիկանության ներկայացուցիչը Skype-ով կպատասխանի արտերկրում ապրող հայրենակիցների հարցերին

Armenpress 20:54, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Օգոստոսի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 11-13-ը, արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մասնավորապես, կարող են հնչել ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police: Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am