Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը Ռիգայի մրցաշարի առաջատարին զիջում են կես միավորով

Armenpress 18:57, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայում շարունակվում է Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարին այս տարի մասնակցում են 37 երկրների 260 շախմատիստ, այդ թվում՝ 24 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը: Կայացած 4 տուրերից հետո աղյուսակը 4 միավորով միանձնյա գլխավորում է Ֆլորիան Կաչզուրը: Մեր շախմատիստները կայացած 4 տուրերում տոնել են 3 հաղթանակ և մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի արդյունքով և առաջատարին զիջում են կես միավորով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am