1000х90.jpg (78 KB)

Բագրեւանդի փողոցում կազմակերպվելու է նոր հետիոտնային անցում

Armenpress 18:53, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւան քաղաքի Բագրևանդի փողոցում նոր հետիոտնային անցում կկազմակերպվի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  հետիոտնային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Բագրևանդի փողոցի ՀՀ պաշտպանության նախարարության դիմացի ճանապարհահատվածում 2018 թ. օգոստոսի 11-ին կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով կահավորված հետիոտնային անցում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am