Ստալինի հետմահու դիմակը 17,3 հազար դոլարով վաճառվել Է աճուրդով. Daily Express

Armenpress 14:11, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստալինի հետմահու դիմակը 13,5 հազար ստեռլինգով (17,3 հազար դոլարով) վաճառվել Է Մեծ Բրիտանիայի The Canterbury Auction Galleries աճուրդում: Ստալինի դեմքի եւ դաստակների բրոնզե ձուլվածքի լոտը հեռախոսով ձեռք Է բերվել օտարերկրացի հավաքորդի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Express թերթը:

31,7 սանտիմետր բարձրությամբ դիադիմակի նոր տիրոջ անունը չի հայտնվում: Առեւտրական տան տեղեկավտության համաձայն՝ այն վերջերս աճուրդի Է դրել մի բրիտանացի, որի պնդմամբ ինքը դիադիմակը հայտնաբերել Է իր պապի տան ձեղնահարկում, որն առեւտրական նավատորմի նավաստի Է եղել: Ստալինի հետմահու դիմակը հանել Է հայտնի քանդակագործ Մատվեյ Մանիզերը (1891 – 1966), որն այն ժամանակ ԽՍՀՄ Գերարվեստների ակադեմիայի փոխնախագահն Էր: Ընդամենն, ինչպես նշում Է բրիտանական հրատարակությունը, բրոնզով ձուլվել Է 12 այդպիսի պատճեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am