Ճապոնիայում փրկարար ուղղաթիռ Է կործանվել. NHK

Armenpress 13:12, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Գումմա կենտրոնական պրեֆեկտուրայում օգոստոսի 10-ին փրկարար ուղղաթիռ Է կործանվել: Ինչպես հայտնել Է NHK հեռուստաալիքը, օդանավի ֆյուզելյաժի բեկորները հայտնաբերվել են Նագանոյի պրեֆեկտուրայի հետ սահմանի լեռնային շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դատելով կադրերից, որոնք ցուցադրել Է հեռուստաալիքը, ուղղաթիռն ընկել Է անտառապատ լեռնալանջին: Ուղղաթիռում եղել Է ինը մարդ:

Առայժմ գտնվել են նրանցից ութը, սակայն նրանց վիճակի մասին չի հաղորդվում: Ուղղաթիռի հետ կապը կորել Էր Կուսացու-Սիրանե ակտիվ հրաբխի շրջանում, որը ժայթքում Էր տարվա սկզբին: Անձնակազմը վարժական թռիչք Է կատարում եւ պետք Է օդից դիտարկեր լեռնային արահետների վիճակը Գումմայի եւ Նագանոյի պրեֆեկտուրաների սահմանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am