Սերգեյ Համբարձումյանի ընտանիքը ցավակցությունների շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին և անհատներին

Armenpress 13:10, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ընտանիքը շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին, անհատներին, ընտանիքի ընկերներին ու բարեկամներին ցավակցությունների և իրենց մեծ կորուստը կիսելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սերգեյ Համբարձումյան շնորհակալական խոսքը տրամադրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մամուլի ծառայությունը:

«ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ընտանիքը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր կազմակերպություններին, անհատներին, ընտանիքի ընկերներին և բարեկամներին, որոնք ցավակցեցին մեզ և կիսեցին մեր մեծ կորուստը: Հատկապես շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային, որի հետ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը սերտ կապված էր իր ամբողջ գիտական և հասարակական կյանքի ընթացքում»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am