1000х90.jpg (78 KB)

Կառավարությունը հաստատեց. Հրազդանում և Կարմրաշենում կանցկացվեն համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ

Armenpress 12:01, 9 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կոտայքի մարզի Հրազդան և Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումներն ընդունվեցին կառավարության նիստում:

Հրազդան համայնքի  ղեկավար Արամ Դանիելյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի ապրիլի 17-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արամ Դանիելյանը 2018 թվականի հուլիսի 2-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Կարմրաշեն համայնքի ղեկավար Արտաշես Մելիքյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արտաշես Մելիքյանը 2018 թվականի հունիսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am