Ամենահզոր եւ արագ Lamborghini-ն «կխելագարեցնի»

Armenpress 15:50, 8 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lamborghini ընկերությունը Facebook-ի իր Էջում հրապարակել Է Aventador կուպեի հարդկորյան տարբերակի նոր պատկերը՝ SVJ անվամբ: Լուսանկարին կից գրության մեջ, որտեղ երեւում Է կանաչ գույնով ներկված ավտոմեքնայի թափքի մի մասը, արտադրողը նշել Է, որ սուպերքառի հնրարավորությունները «խելագարեցնում են», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Lamborghini Aventador SVJ-ի առանձնահատկությունը կդառնա ակտիվ աերոդինամիկայի ALA (Aerodinamica Lamborghini Attiva) բարելավված համակարգը: Aventador SVJ-ում որպես ուժային կայանք կօգտագործվի V12 6,5-լիտրանոց շարժիչը, որի հատույցը կմեծացնեն մինչեւ 770 ձիաուժ:

«Հյուսիսային օղակում» անցկացված թեստերի ժամանակ Aventador SVJ-ի նախասերիական նախատիպը սահմանել Է ուղեգծի նոր ռեկորդ: Մրցարշավորդ Մարկո Մապելլին շրջանն անցել Է 6 րոպե 44,95 վայրկյանում՝ երկու վայրկյանով արագ Porsche 911 GT2 RS-ից եւ մեկ վայրկյանով արագ՝ Nio EP9 Էլեկտրական քառից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am