1000х90.jpg (78 KB)

«Թուրքական հոսքի» երկրորդ ուղեգիծը շահագործման կհանձնվի 2019 թվականի դեկտեմբերի 31-ին

Armenpress 14:04, 8 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ ուղեգիծը պլանավորվում Է շահագործման հանձնել 2019 թվականի դեկտեմբերի 31-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 8-ին հայտարարել Է Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը:

«Թուրքական հոսքի» առաջին ճյուղի ծովային հատվածի շինարարական աշխատանքներն ավարտված են, դրանք «Գազպրոմ»-ն անցկացրել Է ինքնուրույն: Նրանք կառուցել են 930-կիլոմետրանոց տեղամաս: Այժմ աշխատանքներն ընթանում են ցամաքում: «Գազպրոմ»-ը շարունակում Է ծովային հատվածի երկրորդ ուղեգծի կառուցման աշխատանքը: Մոտավորապես 50 տոկոսն արդեն ավարտված Է: «Գազպրոմ»-ը մեզ հայտարարել Է (շահագործման հանձնելու) ամսաթիվը՝ 2019 թվականին դեկտեմբերի 31-ին»,- հայտարարել Է Դոնմեզը A Haber հեռուստաալիքի եթերում:

«Թուրքական հոսք» նախագիծը ենթադրում Է գազատարի շինարարություն, որը բաղկացած կլինի յուրաքանչյուրը 15,75 մլրդ խորանարդ հզորությամբ երկու ճյուղից: Առաջին ուղեգծով գազ Է մատակարարվելու թուրքական սպառողներին, երկրորդը նախատեսված Է Հարավային եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am