Բանջարեղենի ու մրգերի գները նվազել են. աճ է գրանցվել մսամթերքի և կարագի շուկայում

Armenpress 13:08, 8 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանջարեղենի և մրգերի գները 2017 թվականի համեմատ այս տարի նվազել են, փոխարենը բարձրացել է մսի և կարագի գինը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:

«2017 թվականի համեմատ այս տարի բանջարեղենի և մրգերի գներն ընդհանուր առմամբ 22 տոկոսով նվազել են: Մսի և կարագի գներն, ընդհակառակն, աճել են: Միսը նախորդ տարվա համեմատ 12.4 տոկոսով թանկացել է, իսկ 2018 թվականի հուլիս ամսվա համեմատ՝ 9.6 տոկոսով: Կարագը 36 տոկոսով թանկացել է, եթե համեմատենք 2017 թվականի հետ, իսկ նախորդ ամսվա հետ՝ 34 տոկոսով»,- նշեց Պողոսյանը:

Նրա պնդմամբ, եթե ընտանեկան բյուջեի 25 և ավելի տոկոսը ծախսվում է սննդի վրա՝ զարգացած երկրներում աղքատության նշան է համարվում: Պողոսյանը շեշտեց, որ Հայաստանում սննդամթերք գնելու համար ընտանեկան բյուջեի 65 տոկոսն է ծախսվում:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am