Աշխարհը հոգնել Է ԱՄՆ-ի միակողմանի գործողություններից. Իրանի ԱԳ նախարար

Armenpress 10:00, 8 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ աշխարհը հոգնել Է տարբեր հարցերի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումից: Համապատասխան դիրքորոշումը արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել Է իր Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ցասումն ու թվիթները չեն փոխի այն փաստը, որ աշխարհը մինչեւ կոկորդը կուշտ Է ԱՄՆ-ի միակողմանի գործողություններից: ԱՄՆ-ի առեւտրի կրճատումը եւ 100 հազար ամերիկյան աշխատեղերի ոչնչացումը հիանալի Է մեզ համար, բայց աշխարհը չի հետեւի իմպուլսիվ «թվիթերային» դիկտատուրաներին: Ուղղակի հարցրեք Եվրամիությանը, Ռուսաստանին, Չինաստանին եւ մեր տասնյակ այլ առեւտրական գործիկերներին, գրել Է Զարիֆը: ԱՄՆ-ի նախագահը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: Նա հավաստիացրել Է, որ Վաշինգտոնը պատրաստ Է նոր համաձայնագիր ստորագրել ԳՀՀԾ-ի փոխարեն, սակայն դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը փաստորեն կանխապես անիրագործելի պայմաններ Է առաջադրել Իրանին: Ամերիկյան պատժամիջոցների առաջին մասը վերականգնվել Է օգոստոսի 7-ի կեսգիշերից:

Դրանք վերաբերում են Իրանի ավտոմոբիլային սեկտորին, ինչպես նաեւ ոսկու եւ այլ մետաղների առեւտրին: Հակաիրանական պատժամիջոցների երկրորդ մասը պետք Է ուժի մեջ մտնի նոյեմբերի 5-ին: Այդ սահմանափակիչ միջոցները կվերաբերեն Իրանի Էներգետիկական հատվածին, ածխաջրածնային հումքին առնչվող տրանզակցիաներին եւ Իրանի կենտրոնական բանկի հետ կապված տրանզակցիաներին: Եվրամիությունն օգոստոսի 7-ին կիրարկել Է արգելափակման եվրոպական կանոնակարգը, որն իր տարածքում անվավեր Է հայտարարում ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցներն Իրանի նկատմամբ, Եվրոպայի ընկերություններին արգելում Է կատարել դրանք, ինչպես նաեւ արգելում Է արտասահմանյան դատարանների բոլոր այն վճիռների կատարումը, որոնք ընդունվել են այդ պատժամիջոցների հիման վրա:

Արգելափակող կարգավիճակի ուժի մեջ մտնելու հետո այն Եվրոպայի բոլոր կազմակերպություններին թույլ կտա դատական կարգով փոխհատուցել պատժամիջոցների կատարումից վնասն այն անձանցից, որոնց մեղքով դա տեղի Է ունեցել: Այն նաեւ իրավաբանորեն անԷական (անվավեր) Է հայտարարում ԵՄ-ի տարածքում պատժամիջոցների օգտին արտասահմանյան դատարանների վճիռները:

Ինչպես ավելի ուշ պարզաբանել են Եվրահանձնաժողովի փորձագետները, կանոնակարգը նաեւ ենթադրում Է փոխհատուցումների ստացում Եվրոպայի այն ընկերությունների կողմից, որոնոնք կարող են վնասներ կրել ԱՄՆ-ի գործողությունների հետեւանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am