ԱՄՆ-ի մաքսատունը չինակական ապրանքների համար հավելյալ մաքսեր կգանձի օգոստոսի 23-ից

Armenpress 09:49, 8 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանությունները հրապարակել են Չինաստանից ներմուծվող այն ապրանքների ցանկը, որոնցից Միացյալ Նահագների մաքսատունն օգոստոսի 23-ից տարեկան կհարկի 16 միլիարդ դոլար գումարի մաքսեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես օգոստոսի 7-ին հայտնել Է առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի աշխատակազմը, ցանկում ներառվել են 279 անուն ապրանքներ, որոնց համար սահմանված են 25 տոկոս մաքսեր:

Մամուլի տեղեկագրում ասված Է, որ սկզբնական ցանկից, որը հրապարակվել Էր հուլիսի 15-ին, հանվել Է հինգ անուն ապրանք՝ անցյալ ամսին մաքսերի շուրջը կայացած ունկնդրումներից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am