Ռուսաստանում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի վրա կատարվել է 136 մլրդ եվրոյի խաղադրույք

Armenpress 20:28, 7 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում անցկացված ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խաղերի վրա ընդհանուր խաղադրույքների ծավալը հասել է 136 մլրդ եվրոյի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Մրցաշարի ընթացքում խաղադրույքների միջին շրջանառությունը կազմել է մոտ 2,1 մլրդ եվրո: Եզրափակիչ մրցավեճի դեպքում, որում Ֆրանսիայի ազգային հավաքականի առավելության է հասել Խորվաթիայի ընտրանու նկատմամբ, կատարվել է ընդհանուր 7,2  մլրդ եվրոյի խաղադրույք: Խաղադրույքների մեծ մասը կատարվել է Խորվաթիայի հավաքականի վրա:  

ԱԱ-2018-ն անցկացվել է հունիսի 14-ից հուլիսի 15-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am