1000х90.jpg (78 KB)

Հայտնի է «Փյունիկ»-ի մեկնարկային կազմը «Մաքաբի»-ի դեմ խաղում

Armenpress 19:20, 7 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ  փուլում Երևանի «Փյունիկը»  ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհանդիպի Թել Ավիվի «Մաքաբի»-ի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, արդեն իսկ հրապարակվել է «Փյունիկ»-ի մեկնարկային կազմը, որն ունի հետևյալ տեսքը. 25. Դրագոյևիչ, 2. Գրիգորյան 11. Կոնատե  15. Տրուշևիչ 18. Առաքելյան 23. Վոյնով 27. Դիմիտրև 3. Հայրապետյան  33. Կադիո 55. Հովսեփյան 66. Ժեստոկով: Սա թիմերի առաջին հանդիպումն է: Պատասխան մրցավեճը կկայանա մեկ շաբաթ անց՝ Իսրայելում:

Եվրոպայի լիգայի որակավորման նախորդ երկու փուլերում «Փյունիկ»-ը հաղթահարել է մակեդոնական «Վարդար»-ի և ղազախական «Տոբոլ»-ի արգելքը:      



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am