Պատանեկան Օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնի մեկ ըմբիշ

Armenpress 17:50, 7 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատանեկան Օլիմպիական խաղերի ըմբշամարտ մարզաձևում կունենա մեկ մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտնեց Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը: «Պատանեկան Խաղերին Հայաստանը կունենա մեկ մասնակից` հունահռոմեական ոճի 60կգ քաշային ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը»,-ասաց Բաղդադյանը:

Երրորդ պատանեկան ամառային Օլիմպիական խաղերը կկայանան Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Ստուգատեսը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին և կեզրափակվի հոկտեմբերի18-ին: Պատանեկան խաղերին կմասնակցեն մոտ 4000 մարզիկներ, ովքեր կմրցեն 32 մարզաձևերում: Խաղերի բացման և փակման պաշտոնական արարողությունները կկայանան Բուենոս Այրեսում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am