1000х90.jpg (78 KB)

Հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականն անելու է ամեն ինչ աշխարհի առաջնությունում ևս մեդալներ նվաճելու համար. գլխավոր մարզիչ

Armenpress 17:00, 7 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի կարծիքով՝ իր ղեկավարած ընտրանին կարող է աշխարհի առաջնությունում գրանցել նույն հաջողությունը, ինչ որ Եվրոպայի առաջնությունում:

«Երիտասարդ թիմի կորիզը որոշվեց ուսումնամարզական հավաքի միջոցով: Իհարկե, Եվրոպայի առաջնությունից միշտ էլ ավելի շատ սպասելիքներ ունենք՝ թե՛ մարզիչներից, թե՛ ըմբիշներից: Կարող էինք նույնիսկ եզրափակիչ մենամարտերում երեք մասնակից ունենալ: Առաջիկայում ունենք արդեն երիտասարդների աշխարհի առաջնություն: Սակայն մինչ այդ ուսումնամարզական հավաքներ էլ կունենանք: Պետք է անենք ամեն ինչ, որ Եվրոպայի առաջնության արդյունքին մոտ ձեռքբերումներ ունենանք, կամ ավելի շատ: Անելու ենք ամեն ինչ, որ աշխարհի առաջնությունում ևս մեդալների համար պայքարենք»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մասնագետը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել է 3 ոսկե եւ 2 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով 2-րդ տեղը: Եվրոպայի երիտասարդական չեմպիոններ դարձան Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (61 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ): Իսկ հունահռոմեական ոճի ըմբիշները 5 մեդալ են նվաճել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am