1000х90.jpg (78 KB)

Իսպանիայում շուրջ 2,5 հազար մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով

Armenpress 16:44, 7 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Վալենսիա նահանգում բռնկած անտառային հրդեհների պատճառով տարհանվել Է շուրջ 2,5 հազար մարդ. կրակը շարունակում Է մոլեգնել նաեւ հարեւան Պորտուգալիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իսպանիայում բռնկման ամենախոշոր օջախը ներկայում գրանցվել Է Լուչենտե մունիցիպալիտետում (Վալենսիայի նահանգ). այստեղ այրվել Է ավելի քան հազար հեկտար անտառ, տարհանվել Է երկուսուկես հազար մարդ, որոնց տները հայտնվել Էին կրակի անմիջական մերձակայքում: Այդ մասին հայտնել Է Վալենսիայի ժեներալիտետի արտակարգ իրավիճակների կենտրոնը:

Տարհանվածների թվում կան տարեց մարդիկ՝ սոցիալ-առողջարարական կենտրոնից: Հրդեհի մարման գործին այս շրջանում ներգրավված Է 21 միավոր ավիատեխնիկա՝ երկկենցաղ-ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am