Էլինա Դանիելյանը մասնակցում է Կավալայի միջազգային մրցաշարին  

Armenpress 14:57, 7 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը մեկնարկել է հունական միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունաստանում մեկնարկել է ավանդական Կավալայի միջազգային բաց մրցաշարը, որին այս տարի մասնակցում է 133 շախմատիստ: Մասնակիցների թվում են 12 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Մրցաշարում տեղի են ունեցել մեկնարկային առաջին երեք տուրերի պարտիաները: Խաղացված տուրերում Դանիելյանը տոնել է երկու հաղթանակ և մեկ պարտիայում պարտություն կրել: 3-րդ տուրից հետո աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են 8 շախմատիստ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am