Ֆեդերացիաները հույսը չպետք է միայն դնեն պետական ֆինանսավորման վրա, այլ կողմնակի եկամուտներ փնտրեն. փոխնախարար

Armenpress 13:40, 7 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանի կարծիքով՝ ազգային ֆեդերացիաները հույսը չպետք է դնեն միայն պետական ֆինանսավորման վրա, այլ կողմնակի եկամուտներ փնտրեն:

«Բասկետբոլի ֆեդերացիան մինչ այս մեծ և ծավալուն աշխատանք կատարեց մարզաձևի զարգացման տեսանկյունից: Ինչպես գիտեք, նախկին «Միկա» մարզահամալիրը ՊԵԿ-ի ենթակայության տակ էր, իսկ հիմա` նախարարության: Չեմ ուզում փակագծերը բացել և ասել, թե ինչ է իրականացվելու, բայց ժամանակի ընթացքում կտեսնեք կատարվելիք աշխատանքները: Եթե հրաժարվել ենք Եվրոբասկետի մեկ փուլի մասնակցել, դա չի նշանակում, որ բասկետբոլը անկում է ապրում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ղազարյանը:

Վերջինիս խոսքով` ֆեդերացիաները չպետք է բավարարվեն միայն պետական ֆինանսավորմամբ: «Եթե բավարարվենք միայն պետական բյուջեից ստացված գումարներով, ապա չենք ունենա մեծ սպորտ»,-եզրափակեց փոխնախարարը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am