Եվրոպայի լիգայում հայկական ակումբների հնարավոր մրցակիցները հայտնի են  

Armenpress 16:08, 6 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական ակումբներից Երևանի «Փյունիկը» եթե հաղթահարի Թել Ավիվի «Մաքաբիի» արգելքը, ապա հաջորդ փուլում կխաղա նորվեգական «Սարպբորգի» եւ խորվաթական «Ռիյեկայի» զույգի հաղթողի հետ:

Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» ռումինական «Կլուժին» գերազանցելու դեպքում կխաղա լեհական «Լեգիայի» ու Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» զույգի հաղթողի հետ:

Որակավորման վերջին փուլի խաղերը կկայանան օգոստոս 23-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am