Գեղեցկության թագուհին հրաժարվել Է թագից հանուն շնաձկով տատուի


ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգի Ֆելան քաղաքում գեղեցկության թագուհին տիտղոսից հրաժարվել Է, որպեսզի տատուն չթաքցնելու իրավունք ունենա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press-ը:

Սիերա Լեյդեն գեղեցկության մրցույթում հաղթել Է 17 տարեկանում: Այն ժամանակ նա տատուներ չուներ, բայց չափահաս դառնալուց հետո նրա նախաբազկին հայտնվեց շնաձկան պատկեր, իսկ ուսին աղջիկը ծաղիկներ Էր դաջել: Ֆելան քաղաքի առեւտրի պալատը պահանջել Էր, որ աղջիկը տատուները թաքցնի պաշտոնական միջոցառումների ժամանակ, երբ նրա գլխին թագն Է եւ գեղեցկության մրցույթի լանջագոտին:

Սիերա Լեյդեն նախընտրել Է պայմանագիրը չստորագրել եւ հրաժարվել Է տիտղոսից: «Ես չեմ կարծում, որ տատուները հարկավոր Է քողարկել, քանի որ այժմ դրանք միանգամայն նորմալ են»,-հայտարարել Է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am